News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսեւորումներ է ստանում:

Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են եւ ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չի, դա այդպես է:

Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այնտեղ եւս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:

Սակայն կա իրականություն, որի հետ եւ՛ Նիկոլը, եւ՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն, այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։ Հիմա իրավիճակ է փոխվում եւ եթե այդ կառույցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։ Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ, ինքն կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտն տեղափոխելով այդ կառույցների ներսը։

Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ