News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեր միասնական ընկալումն այն է, որ Էջմիածինը համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է. ըստ էության, Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն եւ մայրաքաղաք է: Այս մասին, աաքյսօր հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի  2704-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թվարկեց այն նշանակալի իրադարձությունները:

«Առաջինն իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որ շրջադարձային նշանակություն ունեցավ մեր կյանքում: Այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին: Որպես այս իրադարձության տրամաբանական եւ նույնքան շրջադարձային իրա հայդարձություն, Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհեվտեւ ոցդրանով զբաղվեցին Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը Վռամշապուհ ար քայի հանձնարարությամբ եւ Մեսրոպ Մաշտոցը: Էջմիածինը դարձադպրության մայրաքաղաքը:

Հաջորդ իրադարձությունը Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը համոզված են, որ այս ճակատամարտի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ թշնամին շատ մոտ է եւ ձեր կյանքին վտանգ է սպառնում: Նա ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդն ու մեր բանակը չի կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ եւ կպաշտպանեմ ինձ, մեր հավատն ու եկեղեցին: Այս լուրը կայծակնային տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում:

Հաջորդ փուլը Արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ եւ պաշտպանեցին մեր հայրենիքը, Արցախը:

Անկախության շրջանում Էջմիածինը շատ հակասություններ է ունեցել: Քաղաքը միշտ եղել է ուշդրության կենտրոնում, եղել են լուսավոր էջեր, ոչ այնքան լուսավոր էջեր:

Արդի քաղաքական իմաստով Էջմիածինը եւս մեկ շրջադարձային իրադարձության կենտրոն դարձավ. Ես շատ սիմվոլիկ եմ համարում, որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց կին քաղաքապետ: Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը ունենալու է շրջադարձային հետեւանքներ, եւ կանանց ներգրավումը քաղաքական կյանքում, պետական կառավարման գործում, հանրային կյանքում պետք է ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ