News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, Սպիտակում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Սպիտակ քաղաքի աղբահանության, սանիտարական մաքրման, կանաչապատման, ինչպես եւ Արեւաշող համայնքի փողոցների սանմաքրման եւ Մեծ Պարնի համայնքի կարիքների համար աղբարկղերի մատակարարման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինությունը, 2018-2019թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով հիշատակված համայնքներում գործող տարբեր տնտեսվարողների, ինչպես եւ մասնավոր անձանց հետ, առանց պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-վավերագրեր, կատարողական ակտեր, որոնք շրջանառության մեջ դնելով` ներկայացրել են պայմանագրերով սահմանված գումարները վճարելու լիազորությամբ օժտված իրավասու պաշտոնատար անձանց եւ խաբեության եղանակով փաստացի չկատարված աշխատանքների եւ չմատուցված ծառայությունների դիմաց անհիմն ստացել են, այս պահին քննությանը հայտնի տվյալներով մոտ 6 միլիոն 900 հազար դրամ:

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ