News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:

Հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարեւորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում եւ Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Բելեզիկյանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ կարեւորել է Հայաստանում արդեն երկու տարի գործող Օստեոպորոզի կենտրոնի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ