Հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի 10 շենքի բակում հրավառություն է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ րոպեներ անց նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է նույն շենքի 28-ամյա մի բնակիչ:
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` տուգանք 100.000 դրամի չափով: