News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրացման ցանցում եւ հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացը:

Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին եւ հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս եւ մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ եւ հավաստագիր:

Այսօր «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ Ամ» ընկերությանը՝ «Քարֆուր» սուպերմարկետների ցանցին, տրամադրվել են պիտակներ եւ հավաստագիր, քանի որ այդ ընկերության բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս եւ մսեղիք:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է եւ այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Իրացման ցանցում եւ հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

ՍԱՏՄ snund.am կայքում նաեւ բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս եւ ենթամթերք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ