News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես կցանկանայի տեքստ կարդալ եւ հայտնել, որ մի քանի պատգամավորներ արդեն դրա տակ ստորագրել են, եւ հավելել, որ ցանկության դեպքում կարող են ստորագրել նաեւ մեր մյուս գործընկերները: Հոկտեմբերի 8-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժոովի նիստում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների, ատելության հրահրման եւ անհանդուժողականության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ուղերձի հեղինակներից մեկը՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Սորոսի հիմնադրամին մոտ կանգնած Մարիա Կարապետյանը:

Նա այնուհետեւ կարդաց իր հայտարարությունը՝ նշելով, որ իրենք հաստատում են իրենց հանձնառությունը կարծիք արտահայտելու եւ ժողովների ազատության ապահովման սահմանադրական երաշխիքներին: «Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների, այլ անձանց ու խմբերի հետապնդումները»,- շեշտեց Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ յուրաքանչյուրը սեփական կարծիքի եւ այն ազատորեն արտահայտելու իրավունք ունի, ինչպես նաեւ փնտրելու, ստանալու եւ տարածելու գաղափարներ, կազմակերպելու եւ մասնակցելու խաղաղ ժողովներին եւ հանրահավաքներին՝ հավելելով, որ ազատության այս 2 տեսակը կարող են սահմանափակվել միայն օրենքի շրջանակում:

Մի քանի պատգամավորների ստորագրած հայտարարության մեջ նաեւ նշված է անձնական բնույթի որոշ վիրավորական արտահայտությունների քրեականացման մասին, որ կատարվել են այլ քաղաքացու, կազմակերպության կամ անձանց խմբի հասցեին:

Հետո իշխող դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը եւ Թագուհի Ղազարյանը մեղադրեցին խորհրդարանական մշտական հաձնաժողովին բավարար չափով համարժեք չլինելու մեջ, ինչն առաջացրեց նրա նախագահի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դժգոհությունը։ Վերջինը, մասնավորապես, պահանջեց գործընկերներից ձեռնպահ մնալ նման դատողություններից եւ իր հասցեին մեղադրանքներ չհնչեցնել։ «Ես կողմ եմ, որպեսզի մեր հանձնաժողովն ակտիվորեն աշխատի, եւ ես դեմ չէի լինի լսել ձեր դիրքորոշումը այս վերջին մեկ տարվա ընթացքում։ Դուք կարող էիք այս ընթացքում ներկայացնել ձեր օրակարգը, բայց այս ամբողջ ընթացքում դա այդպես էլ չեք արել։ Ո՛չ դուք, տիկին Կարապետյան, ո՛չ դուք, տիկին Ղազարյան, ոչ մի անգամ չեք ներկայացրել նման օրակարգ։ Ես ձեզ խնդրեցի, տիկին Ղազարյան, կազմակերպել բանավեճ բռնության ենթարկված կանանց մասին, իսկ դուք անգամ ոչ մի թուղթ չեք բերել թեմայի վերաբերյալ։ Դուք առհասարակ տեղյա՞կ եք, թե որքան հոգեբուժական կլինիկաներ եմ ես երեկ այցելել։ Եթե ես այդ ամենը չեմ խցկում իմ «Facebook»-ի էջ, դա դեռ չի նշանակում, թե մենք ոչինչ չենք անում»,- ասած վրդովված Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ