News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին Երեւանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներին ընծայվել են «Ռադուգա» այբբենարաններ: Միջոցառումը նվիրված էր ուսուցիչների համաշխարհային օրվան:

Ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ GeoProMining ընկերությունը ֆինանսավորել է «Ռադուգա» այբբենարանների հրատարակումը (տպաքանակը կազմել է 2000 օրինակ), որոնք նախատեսված էին ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների համար: Գրքերը որպես նվեր ստացել են Հայաստանի 44 դպրոցներ: Սա ընկերության հերթական նախագիծն է, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության կրթական ծրագրերի շրջանակում:

Միջոցառումը բացել է Երեւանում ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին. «Առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր ներկաներին հրաշալի տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որը նշում ենք մեր ուսուցիչների նկատմամբ ունեցած ջերմությամբ եւ երախտագիտությամբ: Եվ ինչը շատ կարեւոր է, այս տոնական օրը մենք այբբենարաններ ենք նվիրում ռուսաց լեզվի խոռացված ուսուցմամբ հայկական դպրոցներին»:

Հայաստատանում Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը նշեց, որ Ուսուցչի օրը հատուկ տոն է բոլորի համար եւ շնորհակալություն հայտնեց ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչներին, ովքեր մեծ աշխատանք են կատարում ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի մասսայականացման առումով:

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն նշեց իր ելույթում, որ այբբենարանի հրատարակչությունը կայացել է ռուս ձեռներեցների դործունեության շրջանակում:

GeoProMining ընկերության արտաքին հարաբերությունների եւ սոցիալական քաղաքականության տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը պատմեց այն կրթական նախագծերի մասին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ Երեւանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ միասին, եւ նշեց, որ կրթությունը կազմակերպության սոցիալական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է:

Ռուսաց լեզվի եւ գրականության Հայկական ասոցիացիայի տնօրեն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համակրթական դպրոցների եւ նախադպրոցական կրթության վարչության գլխավոր մասնագետ, ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված գրքերի հեղինակ Լիլիա Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, Երեւանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնին եւ GeoProMining ընկերությանը` «Ռադուգա» այբբենարանի հրատարակության նախագծի իրականացման եւ աջակցության համար:

Նշենք, որ GeoProMining ընկերությունը ֆինանսավորել է նաեւ լեզուների եւ դպրոցական առարկաների ինտերակտիվ ուսուցման երեք նորարարական դասարանների ստեղծման նախագիծը: Վարդենիսի, Արարատի եւ Արմավիրի երեք դպրոցներում ընկերությունը բացել է ինտերակտիվ դասարաններ եւ զինել է համակարգչային տեխնիկայով: Ներկայում GeoProMining ընկերությունը մշակում է նոր ծրագրի հայեցակարգ՝ սոցիալական նշանակալից վայրերում բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծման համար, որտեղ դպրոցականները եւ ուսանողներն անվճար կուսումնասիրեն տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ օտար լեզուներ:

GeoProMining-ը շարունակում է նաեւ «Կրթաթոշակի ծրագրի» նախագծի իրականացումը, որը հնարավորություն կտա պատրաստել Հայաստանի մարզերում ապրող շրջանավարտներին` Ռուսաստանի եւ Հայաստանի բուհեր ընդունվելու համար: Երկարաժամկետ եւ շարունակական ծրագիրը կենտրոնացած է կրթության եւ կադրերի վերապատրաստման, որոնք մասնագիտացած է հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ