News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում եւ Արցախում մասշտաբային զորավարժությունների ընթացքում սպառազինությունների նոր եւ արդիականացված տեսակներ են փորձարկվել: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Գեներալը կոնկրետ տեսակներ չնշեց, սակայն ասաց, որ հիմնականում խոսքը հակաօդային պաշտպանության եւ հակատանկային սպառազինության տեսակների մասին է: ՀՕՊ մասով Դավթյանը հայտնեց, որ խոցման հնարավորությունները մեծացվել են: Իսկ ինչ վերաբերում է հակատանկային սպառազինությանը, խոցման հեռահարությունը մեծացվել է երկու անգամ:

Զորավարժությունների մասնակիցների առջեւ դրված երկրոդ խնդիրը սպառազինության արդիականացումն է, անձնակազմի անվտանգության բարձրացման համար աշխատանք է տարվել:

Դավթյանի խոսքով՝ լավ արդյունքներ են գրանցվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, մասնավորապես, «Սմերչ»-ի կիրառմամբ:

«Համակարգման բարձր մակարդակ»,- հաստատեց գեներալը:

Ինչ վերաբերում է սպառազինության գնմանը, ապա, Դավթյանի խոսքով, գործընթացը շարունակվում է: Նրա խոսքով՝ նախապատվություն է տրվում սպառազինության այն տեսակներին, որոնք քիչ, սակայն լավ պատրաստված անձնակազմ են պահանջում:

«Այդ պատճառով բարձրագույն կրթություն, IT ոլորտում գիտելքներ ունեցող անձնակազմ ենք հավաքում»,- նշեց Արտակ Դավթյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ