News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անձամբ Գլխավոր դատախազություն է փոխանցել հանցագործության մասին դիմումը գլխավոր դատախազին՝ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:

Արման Բաբաջանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ Հ. Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար

Տպել
Ամենաշատ