News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել մոտակա կես տարում: Այս մասին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի օդանավակայանների միավորման ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

«Ռուսաստանի հետ չվերթների կրճատումը, իհարկե, մեծ վնաս հասցրեց, սակայն մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ ավելանում է դեպի ԵՄ չվերթների թիվը: Մոտակա 6 ամիսների ընթացքում կվերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ մշակվել է Քութայիսիի միջազգային օդանավակայանը ցածր բյուջեով ցանցի վերածելու հայեցակարգը:

«Հայեցակարգը գեղեցիկ կվաճառվի, որպեսզի սպասարկվեն ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, Արեւելյան Թուրքիայի եւ Հարավային Ռուսաստանի բնակիչները»,- նշել է Չոգովաձեն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «կվերադարձներ դեպի Վրաստան չվերթները»:

Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունն արգելվել էր այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում եւ այլ քաղաքներում բողոքի ալիք բարձրացավ երկրի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր, կումունիստ Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ