News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերին եւ Ջուդի Չուին։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով կոնգրեսականներին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանրապետության իշխանությունները կարեւորում են տարբեր մակարդակներում Արցախի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել կոնգրեսականների, հատկապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ի սատարումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ` ի աջակցություն ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ջեքի Սփիերի եւ Ջուդի Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ռոյս-Էնգել» նախաձեռնության աջակցմանը, որը նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում եւ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի իշխանությունների եւ ԱՄՆ կոնգրեսականների միջեւ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը եւ Սոս Ավետիսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ