News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկությունները Կոտայքի քրեական հետախույզների հետ իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Կապանի բնակիչ 56-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ հուլիս-հոկտեմբերին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Արզնի և Զովք գյուղերից կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող ՌԴ և ԱՄՆ թղթադրամներ:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին կապանցին Արզնի գյուղի մի բնակչից գնել է երկու գառ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 12 հազար ռուսական ռուբլիանոց թղթադրամներ՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ