News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում եւ իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Բացման խոսքով հանդես է եկել մոդերատոր Միգել Կարասկոն։  Նա ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին եւ բոլոր մասնակիցներին, նշել, որ մեծ պատիվ է՝ մասնակցելու նման միջոցառման, որտեղ հնարավոր է լսել, թե մասնակիցներից ամեն մեկն ինչպես է աշխատում իր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին բարձր մակարդակով համաժողովն անցկացնելու համար, որից հետո խոսքը փոխանցել է նախարար Հակոբ Արշակյանին։

Նախարարը եւս ողջունել է ներկաներին, նշել, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալել Հայաստանում եւ շատ բովանդակալից այս օրերն անցկացնել միասին։

Հակոբ Արշակյանն ընդգծել է համաժողովի ընձեռած հնարավորությունը՝ միմյանց հետ հանդիպելու եւ անմիջական շփման միջոցով քննարկելու շատ կարեւոր հարցեր։ Նա նշել է, որ ամեն մեկն իր տեղում, իր տեխնոլոգիաներում տարբեր մոտեցումներ ու գործիքներ  է կիրառում: Նախարարը կարեւորել է նմանատիպ հանդիպումները, որտեղ հնարավոր կլինի կիսվել փորձով ու հաջողություններով:

Նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը կիսվել է Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման Հայաստանի հաջողություններով եւ տեսլականով:

Նախարարը նշել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում, որին մեր երկիրը հասել է տարիների ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա Հայաստանը բաց է յուրաքանչյուրի հետ այդ փորձով կիսվելու համար։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումն ու հաջողությունը մրցակցությունից դուրս է։ Եվ կարեւոր է, որ ամեն մեկը շարժվի այդ ուղղությամբ, փորձի համագործակցել՝ կիսվելով իր հաջողություններով։

Նախարարը նաեւ շեշտել է, որ մեր երկրի լավագույն փորձը կիրառելու ցանկության դեպքում՝ հայկական կողմը պատասխանատվություն կստանձնի նաեւ, որպեսզի ներդրվի համապատասխան էկոհամարգ։

Կլոր սեղան-քննարկման ընթացքում կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ   տեղական եւ գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ