News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են սեւ ցուցակը՝ դրանում ներառելով չինական մի շարք առաջատար սթարտապերի, որոնք զբաղվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներով, ինչն ուժեղացնում է լարվածությունը Վաշինգտոնում այս շաբաթ առեւտրային բանակցություններին ընդառաջ, տեղեկացնում է Reuters-ը։

Որոշումը վերաբերում է 28 չինական կազմակերպության, ներառյալ Hikvision ընկերությունը, որը մասնագիտանում է տեսահսկմամբ, ինչպես նաեւ մարդկանց դեմքերի ճանաչման ոլորտի SenseTime Group Ltd եւ Megvii Technology Ltd ընկերությունները։

Սեւ ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ ընկերություններից բաղադրամասերի գնման արգելք՝ առանց ամերիկյան իշխանությունների հավանության։

ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ սեւ ցուցակի ընդլայնումը կապված չէ առեւտրային բանակցությունների վերսկսման հետ։ Բայց այն մատնանշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշման պահպանման մասին՝ վերջ չդնել աշխարհի երկու խոշոր տնտեությունների միջեւ 15-ամսյա առեւտրային պատերազմին։

ԱՄՆ առեւտրի նախարարության հայտարարությունում ասվում է, որ «կազմակերպությունները ներգրավված են եղել մարդու իրավունքների խախտման եւ չարաշահումների մեջ ույղուրների, ղազախների եւ մուսուլմանական մյուս փոքրամասնությունների անդամների դեմ չինական բռնարարքների, զանգվածային ապօրինի կալանավորումների եւ բարձտեխնոլոգիական հետապնդումների մեջ»։ «Կառավարությունը եւ ԱՄՆ առեւտրի նախարարությունը չեն կարող եւ չեն հանդուրժի Չինաստանում էթնիկ փոքրամասնությունների դաժան ճնշումները»,- ասել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը։

ԱՄՆ-ում Hikvision-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընկերությունը «վճռականորեն դեմ է» այդ որոշմանը, եւ նշել է, որ հունվարին ընկերությունը մարդու իրավունքների գծով փորձագետի եւ ԱՄՆ նախկին դեսպանին է ներգրավել մարդու իրավունքների պահպանման հարցերում խորհրդատվության համար։

«Hikvision-ին պատժելը, չնայած այդ պարտավորություններին, կհակադրվի ԱՄՆ կառավարության հետ գլոբալ ընկերությունների պայմանագրերին, վնաս կհասցնի ԱՄՆ-ում Hikvision-ի գործընկեր ընկերություններին եւ բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ տնտեսության վրա»,- տեղեկացրել է ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ