News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գոհ է մասշտաբային զորավարժությունների արդյունքներից, որոնք տեղի ունեցան Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը։

Ինչպես նշեց գեներալը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, զորավարժություններն աննախադեպ էին մասշտաբով եւ առաջադրված խնդիրներով։ Դիտարկվել են Արցախի Պաշտպանության բանակի հետ համակարգման հարցերը, գործնականում յուրացվել վերջին շրջանում ստացված սպառազինությունների նոր տեսակները։ ԶՈւ-ն կատարեց առաջադրված խնդիրները, ընդգծեց Դավթյանը։ Նա տեղեկացրեց, որ վերջնական եզրակացությունների համար կատարվում է ըստ զորատեսակների լրացուցիչ վերլուծություն, երկրորդ փուլում պետք է վերացվեն վեր հանված թերությունները։

Մի քանի թիվ ներկայացնելով՝ գեներալը նշեց, որ զորավարժություններին ներգրավվել է մի քանի հազար միավոր տեխնիկա, ամեն օր 5-6 խոշոր ստորաբաժանում զորավարժություններ է կատարել։ Միեւնույն ժամանակ, նա փաստել է, որ զորավարժությունների ընթացքում տեղի է ունեցել 3 միջադեպ, այդ թվում ՃՏՊ, որը խլել է ավտոբուսի վարորդի կյանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ