News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիան սադրանքների չի ենթարկվի՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժելու իր ծրագրերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օկտայը, հայտնում է AP-ը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա գործողությունները Սիրիայում անթույլատրելի համարի։ Ընդ որում, Պենտագոնը հայտարարել էր, որ չի աջակցում Սիրիայում Թուրքիայի գործողությանը։

Ֆուատ Օկտայը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է պայքարել քրդական զինյալների դեմ Սիրիայի հետ սահմանին եւ ստեղծել գոտի, որը Թուրքիային հնարավորություն կտա այնտեղ տեղափոխել սիրիացի փախստականներին։ «Ինչ վերաբերում է Թուրքիայի անվտանգությանը, մենք ենք որոշում մեր սեփական ուղին եւ նշում ենք մեր սեփական սահմանները»,- ասել է Օկտայը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում
Ամերիկյան զորքերը Սիրիայում սեղմվել են թուրքական զորքերի եւ սիրիական բանակի միջեւ...
ԵՄ-ը չպետք է տրվի Թուրքիայի շանտաժներին. Իտալիայի վարչապետ
«ԵՄ-ը չպետք է տրվի այդ շանտաժին: Սիրիացի փախստականներին ընդունելու հարցով Թուրքիայի ջանքերը չպետք է շանտաժի գործիք դառնան ...
Պակիստանի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ներխուժման հարցում
Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Իմրան Հանը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «աջակցություն եւ սոլիդարություն» հայտնելու համար…
Էրդողանի սպառնալիքները բացարձակ անթույլատրելի են. Դոնալդ Տուսկ
Տուսկը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումը...
Թուրքիայի Նուսայբին քաղաքում անատոլիական գործակալության 2 լրագրող է վիրավորվել
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Սիրիայում մարտական գործողությունների ընթացքում առաջին թուրք զինծառայողի մահվան մասին...
70 հազարից ավելի մարդիկ իրենց տները լքել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների պատճառով
Բռնության ծավալման մեկնարկից սկսած՝ գրանցվել է բնակչության զանգվածային տեղահանություն…
Ամենաշատ