News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Քննչական հետաքննության կողմից ներկայացվել է իր երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի տան տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Կրտսեր եւ միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան թիկունքից են մոտեցել, երբ քնած է եղել բազկաթոռին։

«Նա (կրտսերը-խմբ․) դանակի առաջին հարվածը հասցրեց, նա արթնացավ, այնուհետեւ ես մուրճով հարվածեցի, չեմ հիշում՝ մեկ անգամ թե երկու»,- պատմում է միջնեկ քույրը՝ Անգելինան։ Վիրավոր Միխայիլ Խաչատրյանը վեր է կացել եւ սկսել է հարցնել՝ ինչ է կատարվում։ Դրանից հետո մեղադրյալները զանգել են ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել։ Անգելինան նշում է, որ իրենք նախօրոք հաստատված դերեր չեն ունեցել եւ հանպատրաստից են գործել։ Ընդ որում, ավագ քույրը փորձել է հետ համոզել նրանց եւ մինչեւ վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը։ Ենթադրվում է, որ աղջիկները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա։

Ռեզոնանսային սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին՝ Ալտուֆեւյան մայրուղու վրա գտնվող շենքի բակում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի եւ կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Հետաքննության տվյալներով, Միխայիլ Խաչատրյանին անձնական ատելության պատճառով սպանել էին նրա երեք դուստրերը։

Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց։ Այժմ նրանք ընդունում են իրենց մեղքը եւ զղջում են։

Ավելի վաղ քննիչները պարզել էին, որ քույրերը ճշմարտությունն են ասում հոր կողմից բազմամյա նվաստացումների, այդ թվում՝ սեռական բնույթի նվաստացումների մասին։ Սակայն ՔԿ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ։ Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ նման որոշում կայացվել է կասկածյալի մահվան հետ կապված։

Ամցյալ շաբաթ ԶԼՄ-ները հրապարակել էին տեսանյութ՝ երեք դուստրերի հանդեպ Խաչատրյանի նվաստացումների մասին։ Հոլովակում երեւում է, թե ինչպես է նա հարվածում քույրերից կրտսերին այն բանի համար, որ նա չի նայում իր աչքերի մեջ, երբ ինքը նրան հանդիմանում է։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել էր լուսանկար, որում Անգելինա Խաչատրյանը արնահոսում է հոր ծեծից հետո։ Ընդ որում, զարմիկի հետ նամակագրության մեջ տուժածը նշում է, որ իրենց ընտանիքի համար նման վնասվածքները «դատարկ բան են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացառել խոշտանգման մասին կալանավորների պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. դատախազը պահանջներ է դրել
Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ուշադրությանն է հրավիրել մեղադրյալի եւ պաշտպանի կողմից արված հայտարարություններում…
Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար
Սակայն վերջին պահին մարդասպանը հրաժարվել էր պլանից եւ ամեն ինչ պատմել էր ամուսնուն...
Փարիզում Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ հարձակում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում...
ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտում ԱԱԾ-ում
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ...
Աշտարակ քաղաքում այրվում են ավտոմեքենաներ. ԱԻՆ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Ծովագյուղի գյուղապետն ավելի քան 50 անձանց հետ սպառնալիքներ է տվել. ՔԿ-ն դեպքից մանրամասներ է հայտնում
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն…