News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիայի անօրինական եւ անընդունելի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, հաղորդում է AP-ը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Երեք երկրների առաջնորդների գագաթաժողովի նպատակն է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում էներգետիկ դաշինք ստեղծելը:

Անաստասիադեսը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կիպրոսը Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու համար հասանելի դիվանագիտական միջոցներ կկիրառի:

Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հորատիչ նավեր էր ուղարկել՝ հայտարարելով, որ «պաշտպանում է իր եւ կիպրացի թուրքերի շահերը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ