News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ավելի ու ավելի շատ հայեր են վերադառնում Հայաստան, քանի որ գիտեն, որ տաղանդները հենց այստեղ են: Այս մասին WCIT 2019-ի ընթացքում իր ելույթում հայտարարեց Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«Այժմ շատ կարեւոր շրջան է Հայաստանի համար, որն ունի շատ բարդ հարեւաններ, չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ բնական ռեսուրսներ: Սակայն, միեւնույն ժամանակ, սա երկիր է զարմանալի հնարավորություններով, քանի որ մարդկային տաղանդը, որը միշտ առկա է եղել այդ երկրում, կարող է զարգանալ՝ ծրագրային ապահովման եւ համացանցի շնորհիվ դառնալով «գլոբալ ուղեղի» մի մասը: Ահա թե ինչու եմ բոլորին խնդրում գոնե փորձել զբաղվել ծրագրավորմամբ եւ խրախուսել երիտասարդներին զբաղվել ծրագրավորմամբ, քանի որ դրա համար հիմքեր իսկապես կան»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ շախմատը ծրագրավորման ուսուցման հիմնարար մոդելն է:

«Հիշում եմ՝ ինչպես 2010-ին այցելեցի Թումո կենտրոն, որն այդ պահին կառուցման փուլում էր, եւ հիշում եմ՝ ինչպես ինձ պատմեցին, թե ինչ կարող է մարդկանց տալ այդ կենտրոնը, թե ինչպես Հայաստանի երիտասարդությունը կարող է կենտրոն այցելել եւ սկսել համակարգչային գիտություն, դիզայն կամ արվեստ ուսուցանել համաշխարհային մակարդակի դասընթացների եւ տեխնիկայի օգնությամբ: Եվ ահա երբ վերադարձա մի քանի տարի անց, տեսա այդ կենտրոնը՝ լի վառ ուղեղներով, վառ հայկական ուղեղներով, որոնք հասանելիություն են ստանում համաշխարհային մակարդակի գործիքներին եւ տեխնոլոգիաներին, ինչպես եւ խոստանում էին: Նրանք իրենց տեղն են գտնում այդ մեծ «գլոբալ ուղեղում»: Դա ինձ հույս է ներշնչում, քանի որ այժմ ավելի ու ավելի շատ հայեր են այստեղ վերադառնում, քանի որ ցանկանում են միանալ այդ գլոբալ ուղեղին, եւ նաեւ այն պատճառով, որ տաղանդները հենց այստեղ են»,- նշեց Ալեքսիս Օհանյանը:

Նրա խոսքով՝ ինքը հիշում է Ցեղասպանության տարիներին հայրենիքը ստիպողաբար լքած ծնողների մասին իր պապիկի պատմած պատմությունները:

«Այդ պատմությունները մնում են իմ ներսում, հատկապես այսօր, երբ ԱՄՆ-ը բացահայտորեն հակասական վերաբերմունք է ցուցաբերում ներգաղթյալների եւ փախստականների հանդեպ»,- հավելեց նա՝ նշելով, որ իր պապիկի ծնողներին հաջողվել է փրկվել եւ «մի քանի սերունդ հետո ծնվել է ինքն ու կարողացել ծրագրավորմամբ զբաղվել, կարողացել է ստեղծել այն, ինչը ներառված է աշխարհի խոշորագույն կայքերի տասնյակում»:

Նրա խոսքով՝ «մենք արհեստական ինտելեկտի ոլորտում հեղափոխության սկզբի վկաներն ենք, եւ դրա համար պահանջվում է տեխնոլոգիաներ ներդնել, որոնք կան մեր ԴՆԹ-ում, եւ դա հատկապես վերաբերում է Հայաստանին»:

«Եվ այդ պատճառով, երբ ես խոսում եմ ԱՄՆ-ում կամ այստեղ՝ Հայաստանում բնակվող մարդկանց հետ, որոնք նոր-նոր են մտնում պրոցես եւ զարգացնում իրեն ունակությունները, ես ասում եմ. «Ստեղծեք այն կարիերան եւ զարգացրեք այն հմտությունները, որոնք կրեատիվություն եւ էմպաթիա են պահանջում»: Իմ քույրը բուժքույր է, եւ երբ ես լսում եմ, թե նա աշխատանք է կատարում, հասկանում եմ, որ ոչ մի ռոբոտ չի կարող անել այն, ինչ անում է նա»,- նշեց նա: 

Օհանյանը նաեւ հավելեց, որ Հայաստանում կան ժառանգություն, պատմություն եւ գաղափարներ, որոնց մասին պետք է խոսել:

«Հայաստանն ունի այնպիսի ժառանգություն, այնպիսի պատմություն, այնքան շատ գաղափարներ, որոնց մասին պետք է խոսել»,- նշեց նա՝ հավելելով, որ իր համար պատիվ է լինել այդ կլանի անդամը:

«Ես գիտեմ, որ իմ մանկության մեծ մասն անցկացրել եմ՝ ինձ հայ չզգալով, լավ չեմ հասկանում հայերեն եւ դրանում մեղադրում եմ հորս»,- ընդգծեց Օհանյանը:

Ալեքսիսի խոսքով՝ երբեմն ինքը մտածում է՝ ինչ կարող է անել, որպեսզզի Օլիմպիան հիշի իր հայկական արմատների մասին եւ հայերեն սովորի:

«Երբեմն մտածում եմ, որ կարող եմ շախմատ սովորեցնելու համար հայ ուսուցիչ գտնել, որը նաեւ նրան հայերեն կսովորեցնի»,- նշեց նա:

Ավարտելով ելույթը՝ Օհանյանը հիշեցրեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մաին:

«Երջանիկ եմ լինել այստեղ: Զգացված էի՝ հետեւելով սոցցանցերում խաղաղ հեղափոխությանը: Իմ ներդրումն եմ ունեցել ընդամենը մի քանի ռեթվիթ անելով, սակայն իսկապես հավատում եմ, որ փոփոխությունների ուղեկիցը, որն օգնեց դա անել, կլինի այն նույն ուղեկիցը, որը կօգնի երկրին զարգանալ՝ լինելով հենց այդ «գլոբալ ուղեղի» մի մասը»,- եզրափակեց Ալեքսիս Օհանյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ