News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում մի ընտանիքի չորս անդամներ, փորձելով սելֆի անել, խեղդվել են։ Զոհվածների թվում է 20-ամյա հարսնացուն։ Նրա ամուսինը ողջ է մնացել եւ կարողացել է փրկել 15-ամյա քրոջը։

Միջադեպը տեղի է ունեցել հարավային նահանգում գտնվող Պամբարի ջրամբարում։ Նրանք ցանկացել են ամբարտակի վրա սելֆի անել, սահել են եւ ընկել ջրի մեջ։ CNN-ը հայտնել է, որ զոհվածների մարմինները հայտնաբերվել են։

Ընտանեկան բժշկության մասին ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, 2011թ․ հոկտեմբերից 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում սելֆի անելու փորձ կատարելիս աշխարհում մահացել է մոտ 259 մարդ։ Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Հնդկաստանում, որին հետեւում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Պակիստանը։ Զոհերի մեծ մասը՝ 72 տոկոսը մինչեւ 30 տարեկան տղամարդ է եղել։

Հնդկաստանին բաժին է հասնում համաշխարհային ցուցանիշի ավելի քան կեսը՝ 2011-ից գրանցվել է սելֆի անելու ժամանակ մահվան 159 դեպք։ Հետազոտողները դա կապում են այն բանի հետ, որ մինչեւ 30 տարեկանների թիվը հսկայական է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ