News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ առեւտրային հակամարտությունները հանգեցրել են գլոբալ տնտեսական աճի «սինխրոն դանդաղեցմանը», հայտնում է CNBC-ն։

Պաշտոնը ստանձնելուց հետո իր երդմնակալության խոսքում Գեորգիեւան ներկայացրել է ԱՄՀ-ի նոր հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ առեւտրային հակամարտությունների գումարային արդյունքը կարող է մինչեւ 2020թ․ հանգեցնել համաշխարհային արտադրանքի ՀՆԱ-ի 700 մլրդ դոլարով կամ 0,8 տոկոսով կրճատմանը։

Հետազոտության մեջ հաշվի են առնված չինական ներկրումների վրա տուրքերի հայտարարված եւ ծրագրված բարձրացումը, որը նախատեսել էր ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքերով, ՀՆԱ-ի կորուստների զգալի մասը կկապվի գործնական վստահության եւ շուկայի բացասական արձագանքի հետ։

«2019թ․ մենք աշխարհի երկրների մոտ 90 տոկոսում ակնկալում ենք աճի դանդաղում։ Գլոբալ տնտեսությունը այժմ գտնվում է համաժամանակյա դանդաղեցման մեջ։ Դա նշանակում է, որ այս աճը կընկնի տասնամյակի սկզբից ամենացածր մակարդակի»,- ասել է Գեորգիեւան՝ նշելով, որ առեւտուրը «համարյա կանգ է առել»։

Նա նախազգուշացրել է, որ առեւտրում բեկումները կարող են հանգեցնել «մատակարարումների խախտված շղթաների, առեւտրի անհամաչափ ոլորտների, «թվային Բեռլինյան պատի», որը երկրներին ստիպում է ընտրություն կատարել տեխնոլոգիական համակարգերի միջեւ։

«Դա նշանակում է, որ անհրաժեշտ է գործ ունենալ սուբսիդիաների, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավունքների եւ տեխնոլոգիաների փոխանցման հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ մոդեռնացված առեւտրային համակարգը կբացի ծառայությունների եւ էլեկտրոնային կոմերցիայի ներուժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ