News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ մտավորականների կողմից նախաձեռնված նստացույցն Ազատության հրապարակում կմեկնարկի այսօր՝ ապրիլի 2-ին. նստացույցը կսկսեն  «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրեգետ Հրանուշ Խառատյանը եւ գիտնական Անահիտ Տոնոյանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Կարինե Հակոբյանը։

«Ակցիան կլինի նստացույցի ձեւով, այն  կշարունակի Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի շարժումը։ Նրանք համարում են, որ «Ժառանգության» առաջնորդը ձեռնոց է նետել, եւ իրենք պատրաստ են միանալու նրան, շարունակելու ակցիան»,- ասաց Կարինե Հակոբյանը՝ ավելացնելով, որ ակցիայի նախաձեռնողներն ավելի հարմար են գտել նստացույցի ձեւաչափը, որովհետեւ համարում են, որ մեկօրյա հացադուլը բողոքի այնքան էլ արդյունավետ ձեւ չէ։

Հարցին՝ տեղյա՞կ է, թե ովքեր են լինելու Ազատության հրապարակի նստացույցը շարունակող հաջորդ երեք անձինք, կուսակցության քարտուղարն ասաց, որ այս մասին պարզ կդառնա միայն վաղը։

Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: Նա հացադուլը դադարեցրել էր մարտի 30-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ