Հիմա մենք այն փուլում ենք, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչպես ստեղծենք տարածք 5G-ի համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ՀՀ–ում 5G ներդրման մասին հարցին։
«Պետք է դատական օրենքներն այնպես անենք, որ հնարավորություն բացեն ներդրումների համար։ ՀՀ–ում ընկերություններ կան, որոնք մշակում են 5G-ի պրոտոտիպային համակարգեր եւ արտահանում դրանք»,- նշեց նա։
Հակոբ Արշակյանը շեշտեց՝ իրենց տեսլականն է, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ թվային ենթակառուցվածքներ. «Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել այս ոլորտում»։