News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«WCIT 2019» ՏՏ համաժողովում այսօր համաշխարհային անուններ ելույթ ունեցան՝ Գարի Վայներչուկը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը եւ նաեւ Քիմ Քարդաշյանը, որ IT-ի հայտնիներին ներկայացել էր դասական ոճի հագուստով։ Նա հայտարարեց, որ ոգշնչվել է Հայաստանով եւ մտադիր է օծանելիք ստեղծել հայկական ծաղիկների բույրով։ Լրագրողների հետ զրույցում Քիմը, անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման արշավին, հայտնեց, որ այդ մասին խոսել է նաեւ Սպիտակ տանը, իսկ Թրամփի հետ՝ դեռ ոչ, նա նաեւ հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը իր նպատակն է, եւ դրա ուղղությամբ ջանքերն ինքը չի դադարեցնի։

Համաժողովից հետո Քարդաշյանը քրոջ եւ երեխաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց 1915-ի զոհերի հիշատակին։

Իսկ երեկոյան ռոք երժիշտ Թանկյանի ստեղծած բրենդի շնորհանդեսն էր, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ։ Նա սեփական արտադրության սուրճի բրենդ է հիմնել՝ Gavat անունով, եւ այն կգործի նաեւ Երեւանում։

Էջմիածնում այսօր տոն էր, քաղաքը նշում էր իր հիմնադրման 2704-ամյակը։ Այնտեղ էր նաեւ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիսավոր միջոցառմանը Էջմիածնի նշանակության պատմական ակնարկից հետո նա մեր օրերում շրջադարձային համարեց կին գործչի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ նաեւ շրջեց տոնական քաղաքով։

Երեկ կտրուկ վատացել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը, նա չի կարողանում խոսել։ Գեներալի առողջության վատթարացումը հաշվի առնելով՝ նրա փաստաբանները կրկին միջնորդեցին դատարանին՝ գրավով ազատ արձակելու համար։

Դատարանը կրկին մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Վճիռը հրապարակելուց հետո Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը ծափահարեց դատարանին։

Երեկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանը միջնորդել էր վերացնել Գևորգյանի խափանման միջոցը եւ թույլատրել նրան մեկ շաբաթով մեկնել Ավստրիա՝ բուժզննման նպատակով։ Արմեն Գևորգյանն էլ նշել էր, որ այդ ընթացքում մտադիր է նաեւ գործնական բանակցություններ վարել, խոշոր ներդրումներ ապահովել։ Վճիռը հրապարակվեց այսօր, դատավոր Աննա Դանիեբեկյանը մերժեց միջնորդությունը։ Արմեն Գեւորգյանը չի կարողանա լքել երկիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։ Օսիպյանը  ոստիկանապետի պատոնը թողնելուց հետո մեկնել էր արձակուրդ, այդ ընթացքում մամուլը գրեց, որ նա հրաժարվել է նոր պաշտոնից։ Նախկին ոստիկանապետը որպես վարչապետի գլխավոր խորհրդական բավական կարճ պաշտոնավարեց՝ 18 օր, որից 12-ը՝ արձակուրդում։

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը որոշել է առաջադրել թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարություն է տարածել․ «Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաեւ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»,- ասել է Մայիլյանը։

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 523 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 583, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 33 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +11+13, վաղը ցերեկը՝ +27+29:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ