News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Երեւանում երրորդ օրն է, որ իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը, որն սկսվել է հոկտեմբերի 6-ին, կավարտվի այսօր՝ հոկտեմբերի 9-ը:

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը, իսկ նախօրեին հանդես են եկել VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Ավելի ուշ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախգահ Երվնդ Զորյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նխարար Հակոբ Արշակյանը ասուլիս են հրավիրել:

Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը եւ մյուսները:

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվել է աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատարել է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ 

Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք  Թայբեյում, Հդնկաստանի  Հայդերաբադում:

NEWS.am լրատվական գործակալությունը ՝ «WCIT 2019»–ի պաշտոնական առցանց մեդիա գործընկերը, կապահովի միջոցառման ուղիղ լուսաբանումը, ինչպես նաև բացառիկ հարցազրույցներ աշխարհի ՏՏ ազդեցիկ լիդերների հետ և կներկայցնի բացառիկ ռեպորտաժներ «WCIT 2019»–ից: Մնացեք NEWS.am-ի հետ` «WCIT 2019»-ը մեզ հետ բացահայտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակների հետ
Հիլբերտ Վերդյանը հանդիսանում է Quant Network-ի հիմնադիր և գործադիր տնօրենը։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում...
WCIT 2019-ին «Taiwan Excellence»-ի տաղավարում ներկայացվել է Թայբեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան
Թայբեյը հայտնի է տեղեկատվական և հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար...
Նորարար տեխնոլոգիաներն ու բիզնեսի զարգացումը. «Կոկա-Կոլա Հելլենիկն» իր փորձն է կիսել WCIT-2019-ին (ֆոտո)
Տեխնոլոգիաների կիրառումն այսօր անհարժեշտ է յուրաքանչյուր ընկերությանը՝ անկախ ոլորտից...
Հայաստանում սելֆի-հայելիներ կարտադրեն
Ֆոտոհայելին ինտերակտիվ գաջեթ է, որը թույլ է տալիս լուսանկարվել հասակով մեկ, տեղում խմբագրել լուսանկարը․․․
Ամենաշատ