News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
487.62
EUR
570.03
RUB
6.14
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի փոխանցմամբ, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Մանրամասներ ԲԿ-ից չեն հայտնել, մասնավոապես, թե ինչ վիրահատություն է արվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն. «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե նման միջնորդություն չլիներ մեր հերոսների նահատակման պայմաններում, պետք է դատական նիստ ունենայինք. Վարդեւանյան
Այսօրվա դրությամբ բոլոր պաշտպաններն էլ զորակոչի ենթակա են…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա. Սեյրան Օհանյանն Արցախում է
Ըստ տեղեկատվության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Ըստ Հովհաննես Խուդոյանի` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության քննությունը
Երկու դատախազն էլ դեմ էին այս փուլում փորձաքննության անցկացմանը․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից․․․
Ամենաշատ