News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօերին գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am-ին տված հարցազրույցը մեծ ասմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, որտեղ նա անդրադարձել է ՀՀ իշխանություններին եւ «Սասնա ծռեր»-ին: Նա մասնավորապես, նշել է, որ 2016-ին «Սասնա ծռերի» անդամների չսպանեցին, իսկ հիմա բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու են:

Արդեն այսօր «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.

«ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր եւ ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի եւ ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով:

Խիստ մտահոգիչ եւ տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու եւ քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ:

Ավելին՝ նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաեւ այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ Ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած եւ Մարտի 1-ի գործով կարեւոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանը սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց:

Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված, Վիտալի Բալասանյանը երեկ՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում, դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաեւ ՀՀ իշխանության ներկայացուցիչներին եւ մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված, իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը եւ չեզոքացնել պետության անվտանգությանը եւ քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:

Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ եւ վանեցյաններ:

Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ բոլորը միասին՝ որպես ազգային շահերի եւ մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված եւ գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն եւ ենթարկվեն քրեական հետապնդման»:

Նշենք, որ երեկ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արեւմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, եւ Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

Անդրադառնալով Արցախի խնդրին, նա ասել է վերելակային դիվանագիոտթւայն շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը վերելակում ինչ-որ մութ հարցերի շուջ խոսակցություն է եղել. «Կան խոսակցություններ, որ Ալիեւն ինչ-որ փաստաթղթեր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին: Ինքը կա՛մ թող հերքի, կա՛մ ներկայացնի՝ վերելակում ստույգ ինչ են խոսել Ալիեւի հետ»:

«Ինքն ասում ՝ իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը փոխանցել եմ Արցախի իշխանություններին՝ ի դեմս Բակո Սահակյանի: Ես հայտարարում եմ, որ չկա նման բան, Նիկոլ Փաշինյանը ստում է, նա ոչ մի փաստաթուղթ էլ չի փոխանցել»:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց, թե Հայաստանը պատերազմող կողմ է, ավելին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր շուրթերով հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում եւ Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է: Այդ մարդիկ Սահմանադրություն էլ չեն կարդացել: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան, որի փորձն ունի:

«Նիկոլը ուզում է վիժեցնի այն արգանդները, որոնք պետք է ծնեն ապագա հերոսներ: Եթե ոչ, ուր է իր վերաբերմունքը հերոսների մայրերին»,-ասել է նա:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաեւ՝ իրեն եւ իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թեւ, կարող եմ մի փոքր հրաման տալ, եւ «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին՝ չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմնակիցները: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: Երբ 2016 թվականին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք: Հիմա հայտարարում եմ՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Նրանք, որոնք փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների. Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում:

Նրանք, ի դեմս Նիկոլ փաշինյանի կարող են ահաբեկչություն իրականացնել ՀՀ իշխանության դեմ: Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի եւ րոպե առաջ քայլ անի»,- եզրափակել է Բալասանյանը:

Տպել
Ամենաշատ