News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի, այսինքն այն ծրագրերը, որոնք էապես նպաստում են բնակարանային շինարարությանը, պետք է վերաիմաստավորվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ դա վտանգավոր է:

«Այսօր այդ ոլորտում բում է տեղի ունենում: Մակրոտնտեսական ցուցանիշները դեռ չեն հասցրել դա իրենց մեջ ընդգրկել, նկատի ունեմ կապիտալ շինարարությունը եւ հատկապես բնակարանային շինարարությունը, բայց եթե դուք նայեք ձեր շրջապատում, կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետեւ մենք այսօրվա դրությամբ ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը:

Եթե կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը, հնարավոր է, հասարակության որոշ շերտերի մոտ դժգոհություն առաջանա, բայց դա ճիշտ քայլ է: Ես առաջարկում եմ՝ դրան տալ սոցիալական բնույթ: Ցանկացած գործիք, որ կիրառում ես, պետք է ունենա կամ սոցիալական բաղադրիչ, կամ տնտեսական: Այդ երկուսը իրար հակասում են: Չի կարող լինել եւ նա, եւ նա: 2016-ին, երբ ներդրվեց այս գործիքը, նպատակն էր, որ այն լինի տնտեսական եւ որոշակի ժամանակ հետո կառավարությունը պետք է դուրս գար այդ ծրագրից: Երբ սկզբում ներդրվել է այդ գործիքը, եկամտային հարկի վերադարձը 600-700 մլն դրամ է կազմել: Այսօր այդ թիվը տասնապատկվել է, մոտենում է 8 մլրդ դրամի: Պետք է հաշվի առնենք, որ եւս 10 տարի պետք է ապրենք դրա հետ: Այս տեմպերով հաջորդ տարի կտեսնենք 15-16 մլրդ դրամ»,-հայտարարեց նախկին նախարարը:

Նա հավելեց, որ 55 մլն դրամի շեմը, որ դրված է այդ գործիքի հիմքում, շատ բարձր է. «Կարճաժամկետ առումով մենք օժանդակում ենք մարդկանց, բայց երկարաժամկետ առումով խնդիր ենք ունենալու: Եթե դրան տալիս ենք սոցիալական բաղադրիչ, ապա այն պետք է համադրելի լինի «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին, այսինքն շեմը պետք է նվազի, իսկ եթե տալիս ենք տնտեսական բաղադրիչ, ապա խթանում ենք ոչ արտահանելի հատվածը:

Կառավարության այս քաղաքականության արդյունքում սկսել են ակտիվանալ կառուցապտողների առաջարկները: Դա լավ է, բայց եթե դա իրականում արվում է կառավարության ծրագրի գործիքակազմի, դա վտանգավոր է: Ես առաջարկում եմ, որ մենք թիրախավորենք խիստ կարիքավորներին:

Մենք միշտ հայտարարել ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է  ուղղված լինի արտահանմանը, եւ դա ճիշտ է: Իսկ հիմա մենք խթանում ենք ոչ արտահանելի հատվածը, այսինքն բնակարանաշինությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ