News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը դիմել է ՔԿ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պահանջելով ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը համալրել խուլիգանության հոդվածով: Նա նաեւ պահանջում է որպես մեղադրյալներ ներգրավել 4 երիտասարդի, իսկ իրեն եւ «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող:

Նրա դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:

Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում:

Հարձակում իրականացնող անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության եւ ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաեւ համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին եւ դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաեւ նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, եւ վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որեւէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով` քաղաքացիների իրավահավասարության խախտելը եւ 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`խուլիգանությունը։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:

Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին եւ Հայկ Ստեփանյանին: 

Անժելա Թովմասյանին եւ «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել
Հոկտեմբերի 13-ին Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով...
Խաչատուրյան քույրերի հայրն անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակում է ունեցել
Փորձաքննության տվյալների համաձայն՝ Խաչատուրյանն անձի խառը տիպի խանգարում ուներ...
Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը
Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն...
Ապամոնտաժել եւ հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան
Նշանակվել է ապրանքագիտական ստուգում...
Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց
Մոսկվա-Գյումրի չվերթի ուղեւորը ներկայացվել է ոստիկանություն...
ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով
Առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք…