News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բեռլինում Extinction Rebellion շարժման մի քանի հարյուր բնապահպան ակտիվիստներ այսօր առավոտյան փակել են Բունդեսթագ (խորհրդարան) տանող Մարշալ-Բրյուկե կամուրջը, հաղորդում է Die Welt-ը:

Կամուրջը փակել են տեղական ժամանակով ժամը 03:00-ին:

«Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախորդ օրերին: Այնտեղ խաղաղ բնակիչներ են նստած»,- հայտարարել է ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահների հաղորդմամբ՝ ցուցարարներն ակցիայի անցկացման մասին չեն զգուշացրել իշխանություններին:

Կլիմայի փրկման համար ողջ աշխարհում ցույցեր են անցկացվում արդեն երրորդ օրը:

Քաղաքում տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներ են սպասվում, ոստիկանությունը շրջափակել է Բեռլինի կենտրոնական մի քանի փողոցներ: Իրավապահների խոսքով՝ ցուցարարներն արդեն ազատել են դեպի մոտակա բուժհաստատություններ տանող ճանապարհը:

Extinction Rebellion-ի նպատակն է քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել դեպի կլիմայի փոփոխության խնդիրն ու ստիպել միջոցներ ձեռնարկել:

«Մենք կազատենք ճանապարհը, երբք քաղաքական գործիչներն արձագանքեն մեր պահանջներին»,- Die Welt-ը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ