News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

«Մարտի մեկի» գործով պաշտոնեական լիազորություններ չարաշահելու,  պաշտոնեական կեղծիք կատարելու և ծանր հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ–ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սարգսյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Վերջինիս խոսքով՝  Սարգսյանն առայժմ ձեռնպահ է մնում  դիրքորոշում հայտնելուց,  մինչև պարզ լինի, թե ինչ հիմքով է նրան մեղադրանք առաջադրվել։

Հայկ Ալումյանը միաժամանակ հայտնեց, որ առաջիկայում կմիջնորդեն նախաքննական մարմնին առերեսում իրականացնել Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Սարգսյանը խոչընդոտներ է ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների՝ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար։ Համաձայն քննության տվյալների՝  ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից
Նշենք, որ պաշտպանության նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը...
Արթուր Դավթյանը եւ Սասուն Խաչատրյանը քրեորեն հետապնդելի արարք են կատարել. Վիտալի Բալասանյան
Մենք հայտնի գաղտնալսումները լսեցինք, հանձնարարությունները լսեցինք...
Արտակ Դավթյանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության առնչությամբ մնում է նույն կարծիքին
«Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում...
Դատարանը չվերացրեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցը. նա չի կարող լքել երկիրը
Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը...
Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը, թույլատրել նրան մեկնել Ավստրիա
Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ...
Մտածում էի ինքնաբացարկ ներկայացնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ. Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը այս գործը վարույթ ընդունելիս քննարկման առարկա չի դարձրել Յուրի Խաչատուրովի...