News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետք է ունենանք հստակ պատկերացում, որ եթե եկամտային հարկի մասով տալիս ենք որեւէ արտոնություն, նշանակում է ինչ-որ չափի գումար բյուջեն չի ստանում: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկից հետ վերադարձի սխեմային:

«Դա նշանակում է, որ բյուջետային ծախսերը այդ թիրախավորմամբ որոշակիորեն դեֆորմացվում են: Իրականում այնքան, որքան դա հնարավոր է կառավարելի թիրախավորել, կարծում եմ՝ օրենսդրությամբ այս պահի դրությամբ թիրախավորված է:

Հիմա բոլորս կարող ենք եկամտային հարկից նվազեցումներ անել, եթե առաջնային շուկայից գնում եմ բնակարաններ եւ օգտվում եմ հիփոթեքային վարկից: Դրանից ավել ինչ արտոնյալ, թիրախավորված կոնֆիգուրացիա իրականացնել հնարավոր է, չեմ կարող պատկերացնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ֆինանսների նախկին նախարարը նշել էր, որ 55 մլն դրամի շեմը այս դեպքում վերանայման կարիք ունի նվազեցման ուղղությամբ, փոխվարչապետն արձագանքեց, որ 55 մլն դրամի շեմը սոցիալական շեմ է. «Դուք էլ կհամաձայնեք, որ 55 մլն դրամ արժեքով բնակարանի պարագայում դա բավականին ադեկվատ սոցիալական գին է: Վերանայման կարիքը չեմ տեսնում»:

Հարցին, թե արդյոք դրանով արհեստական պահանաջարկ չեն ձեւավորում, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա ուղղակիորեն կապ ունի պահանջարկի հետ: Եթե մարդը ունի աշխատանք։ եւ կարող է ստանալ հիփոթեքային վարկ, ամեն դեպքում ինքը բնակարան կգնի: Ասել, որ այդ հարկային արտոնությամբ խրախուսվում է կամ նպաստում է, ոչ: Դա սոցիալական խնդիր է լուծում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ