News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի երդման արարողությունը տեղի է ունեցել այսօր Սահմանադրական դատարանի դատավորների եւ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երդման արարողությունը տեղի է ունեցել  ժամը 12.00-ին, այն բացել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան: Նրա խոսքով՝ Աբխազիայում անցկացված ընտրությունները հաստատել են ժողովրդավարական սկզբունքներին երկրի հակվածությունն ու ույց տվել որպես պետություն Աբխազիայի կայացած լինելը:

Խաջիմբան աբխազերենով երդվել է Սահմանադրության վրա, որից հետո երկրի օրհներգի ներքո ստացել նախագահական իշխանության ատրիբուտները:

Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Խաջիմբան հավաքել է ձայների 47,39%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Ամբախարա» կուսակցության ղեկավար Ալխաս Կվիցինիան՝ 46,19%-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ