News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչեւ նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված դրույթները, այն է՝ անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի եւ անտառհատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն պատկանող բենզասղոցի գործադրմամբ, միայնակ նշված պահաբաժնում ապօրինի հատել է ընդհանուր թվով 75 հատ 10 սմ-ից մինչեւ 56 սմ հատման տրամագծով բոխի, բալենի, լորենի եւ ուռենի տեսակի ծառեր:

Քննության տվյալներով՝ առաջացած 21,09 խտացված խմ ծավալով փայտանյութի մի մասը նա օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մնացածը՝ վաճառել՝ այդկերպ պատճառելով ընդհանուր 2.053.500 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարությում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ