News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.6
EUR
528.57
RUB
7.09
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Երբ  իշխանությունը կենտրոնացած է քաղաքական գործիչների ձեռքում, այն դառնում է սպառնալիք մեր ազատությանը, անկախ այն բանից, թե ինչպես է իշխանությունն իրեն դրսեւորում այդ պահին։ Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում եւ կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում հոկտեմբերի 9-ին ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝  իշխանության համար հաջորդ գործոնը  գաղափարների իրագործման ազատ հնարավորությունների ապահովումն է եւ անհավասարության վերացումը։ «Մեր երկրում կարեւոր է ոչ միայն ներդրումների ներգրավման թեման, այլեւ հավասար հնարավորությունների բացակայությունը»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ տնտեսական հեղափոխության հաջողությունը կախված կլինի վարքային փոխակերպումներից, որոնք պահանջում են համապատասխան պայմանների առկայություն։ «Նախ՝ կառավարման ինստիտուտները, որոնք գործել են անցյալում, պետք է մոռացության տրվեն։ Բովանդակային տեսակետից անհրաժեշտություն կա կարգավորելու նոր գաղափարախոսության պահանջները։ Երրորդ՝ անհրաժեշտ է շտապ մասնակիցներին հասցնել տնտեսական կյանքի սկզբունքները։ Չորրորդ՝ մեզ պետք է անհապաղ սկսել նոր ինստիտուտների ձեւավորումը»,- նշել է Վահագն Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-ը տնտեսական առումով լավ տարի էր. ամենաշատը տնտեսական աճին նպաստել է վերամշակող արդյունաբերությունը. Թունյան
Նա հավելեց, որ տարվա ընթացքում նաեւ իրականացվել են որոշակի քայլեր, որոնց արդյունավետությունը տեսանելի կլինի այս տարվա սկզբից...
ՀՀ կառավարությանը կոչ ենք անում վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը. հայտարարություն
Համաձայն Վարչական դատարանի վճռի՝ «Լիդիան Արմենիայի» շինարարական գործունեությունն Ամուլսարի ծրագրի տարածքում չի հանդիսանում ապօրինի…
Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ
Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ դիմել հարկային մարմիններ...
2019-ին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի վերադարձը կազմել է 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի. ՊԵԿ պաշտոնյա
Թելման Ասատրյանը նկատեց, որ այս փոփոխությամբ ավելացվել է նաեւ ԱԱՀ վերադարձվող գումարների սահմանային չափը՝ 20 մլն դրամը դարձել է 40 մլն դրամ...
ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով
Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման...
ՀՀ ՏԻՄ գրեթե 300 լիազորություններ չեն արտացոլում կոնկրետ ծառայություններ ստանալու բնակիչների սպասումները. զեկույց
Վարչատարածքային բարեփոխմամբ ՏԻՄ-երին տրամադրվել են բազմաթիվ լիազորություններ, որոնց համար պետությունը համարժեք ֆինանսական ռեսուրսներ չի հատկացրել…
Ամենաշատ