News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) «Կովկասագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներին, որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում խորհրդարանում:

Ողջունելով ուսանողներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Նա ընդգծել է կովկասագիտություն մասնագիտության կարեւորությունն ու կիրառական նշանակությունը եւ հորդորել ուսանողներին ամենօրյա աշխատանքով կատարելագործել գիտելիքները:

Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ուսանողներին է ներկայացրել պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը եւ Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է կրթական ժամանակակից հնարավորություններին եւ դրանք Արցախի կրթական համակարգի զարգացման համար օգտագործելու անհրաժեշտությանը, հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացներին, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաների:

Հանդիպմանը մասնակցել է ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ