News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արեւմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, եւ Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել է Բալասանյանը եւ ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան, որի փորձն ունի:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաեւ՝ իրեն եւ իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թեւ, կարող եմ մի փոքր հրաման տալ, եւ «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն»,- ասաց նա:

Բալասանյանը նշել է, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմնակիցները: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: Երբ 2016 թվականին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք: Հիմա հայտարարում եմ՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Նրանք, որոնք փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների. Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում:

Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- եզրափակել է Բալասանյանը:

Ի՞նչ է հայտարարել Վիտալի Բալասանյանը. «Սասնա ծռերը» պատասխանել են աղմկահարույց հարցազրույցին

 

Տպել
Ամենաշատ