News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ADAS-HIL անվարորդ ավտոմեքենաների թեստավորման համակարգը, որը ստեղծել են հայ մասնագետները, կներկայացվի նոյեմբերի 20-21-ին Մյունխենում, NIDays ցուցահանդեսում։ Այս մասին NEWS.am-ին ասել է YEA Engineering ընկերության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը՝ նշելով, որ դա կդառնա միջազգային շուկա այդ համակարգերի արտահանման առաջին քայլը։

Նրա խոսքով՝ ADAS-HIL թեստային համակարգը ստեղծվել է ռուսական ընկերության պատվերով YEA Engeneering-ի մասնագետների կողմից՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։ ADAS-HIL-ը թույլ կտա անվարորդ ավտոմեքենաներ արտադրողներին լաբորատոր պայմաններում թեստավորել ADAS համակարգեր եւ դրանց բաղադրիչներ։ Մարդոյանը նշել է, որ ADAS համակարգը անվարորդ ավտոմեքենաների կարեւոր բաղադրիչն է։ Հենց այդ համակարգն է բացահայտում տեղեկատվությունն արտաքին աշխարհից, որի հիման վրա կայացնում է որոշում՝ արգելակել, շրջվել, ավելացնել կամ պակասեցնել արագությունը։

Այս համակարգի դիագնոստիկան  մինչեւ մեքենայում տեղադրվելը էապես ժամանակ կխնայի։ Վիրտուալ պայմաններում արձանագրված սխալներն ու անսարքությունները համակարգում ավելի օպերատիվ են վերացվում։ Լաբորատոր թեստավորումը նաեւ թույլ է տալիս  էապես խնայել ֆինանսները։ «Միայն մանեքենը, որին մեքենան կճանաչի որպես մարդու, կարող է մոտ 1-1,5 մլն դոլար արժենալ։ Էլ չեմ ասում թեստավորման մյուս բաղադրիչների մասին իրական պայմաններում»,- ասաց Մարդոյանը՝ ավելացնելով, որ լաբորատոր թեստավորումը շատ ավելի էժան է։

Այս փուլում մրցակցությունը շուկայում մեծ չէ, կա ընդամենը երկու ընկերություն, որոնք արտադրում են վիրտուալ թեստավորման համակարգեր։ Սակայն YEA Engineering-ում ստեղծված համակարգը ոչ միայն չի զիջում իր միջազգային անալոգներին, այլեւ առավելություններ ունի։ «Գերմանական ընկերություններից մեկը նման համակարգեր ունի, բայց երբ մենք ստուգեցինք ռադարների խթանման բնութագրերը, համոզվեցինք, որ մեր համակարգն առավելություններ ունի։ Ռադարների թեստավորման համար կարեւոր է, թե որքան մոտիկից կարելի է սիմուլացնել օբյեկտը։ Մեր սարքերում այդ բնութագրիչը 3,5-4 մետր է, նրանց մոտ՝ 7 մետր»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ