News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բանտ կառուցելու անհրաժեշտություն կա, քանի որ դատապարտյալներն անմարդկային պայմաններում են պահվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է չէ մեկը մյուսին խառնել, հակադրել։ Հայաստանում այդ տրամաբանությունը կա, ինձ թվում է էլի այդ շղթան էլ պետք է մենք ճեղքենք։ Երբ ասում է եկեք էս ջուրը չխմենք դրա փոխարեն աթոռ գնենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ բանտեր կառուցելը չի նշանակում, որ ապագայում մեծ թվով բանտարկյալներ են լինելու.

«Երբ մենք այսօր խոսում ենք բանտ կառուցելու մասին, մենք չենք խոսում, որ պատրաստվում ենք ապագայում շատ թվով բանտարկյալներ ունենալ, մենք ասում ենք մեր էսօրվա դատապարտյալներն անմարդկային պայմաններում են պահվում, եւ մենք պետք է նրանց համար ստեղծենք մարդկային պայմաններ։ Մենք ասում ենք, որ պետությունը միլիարդներ է ծախսում կալանավայրից դեպի դատարանի դահլիճ կալանավորված անձ տեղափոխելու համար, կարելի է այնպես անել, որ դա տեղի ունենա նույն շենքում, որ այդ միլիարդները խնայվեն եւ ուղղվեն օրինակ՝ գրադարաններին եւ այլն»։

Տպել
Ամենաշատ