News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում (WCIT-2019) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեի,  Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի, Իրանի հաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիի, Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ:

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու եւ «WCIT 2019» համաժողովին մասնակցելու համար: Հյուրերն իրենց հերթին  շնորհակալություն են հայտնել համաժողովը բարձր մակարդակով եւ արդյունավետ կազմակերպելու համար:

Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեն նշել է, որ իրենց երկրում ստարտափ ընկերություններին ուղղված քաղաքականությունը լավ զարգացած չէ, եւ ուրախ կլինեն, որպեսզի Հայաստանը կիսվի իր փորձով եւ այս ուղղությամբ համագործակցությունը զարգանա: Նա նաեւ արձանագրել է, որ «Դիջիթեք Էքսպո»-ի շրջանակներում  ստորագրվել է երկկողմ հուշագիր Եթովպիայի եւ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջեւ, որի համաձայն 51 «ԱրՄաթ» լաբորատորիա կներդրվի Եթովպիայի դպրոցներում:

Սիսեյ Տոլա Յադեթեն նշել է, որ Եթովպիան հետաքրքրված է նաեւ  Հայաստանի տեխնոլոգիական կրթական համակարգով:

Հակոբ Արշակյանը, անդրադառնալով տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչեւ «Թումո»,  Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչեւ ստարտափ էկոհամակարգի զարգացմանն  ուղղված պետական քաղաքականություն, նշել է, որ բավական երկար ժամանակ է պահանջվել այդ մոդելը մշակելու համար եւ պատրաստակամություն է հայտնել այդ փորձով կիսվելու եթովպիացի գործընկերոջ հետ:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաեւ հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը կիսվել են իրենց առաջնահերթություններով։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախարարության գործունեության երեք հիմնական ուղղությունները՝ թվայնացում, ռազմարդյունաբերություն եւ էկոհամակարգի զարգացում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով ընդլայնելու համագործակցությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվել են բարձր տեխնոլոգիաների, կապի ոլորտներում աշխատանքային կարգով ընդլայնելու համագործակցության շրջանակները։

Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի հետ հանդիպմանը նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ Էստոնիան հրաշալի օրինակ է՝ ցույց տալու համար, թե թվային փոխակերպումները ինչպես են օգնում քաղաքացիներին խուսափելու բյուրոկրատական դրսեւորումներից, ստանալ բարձրորակ ծառայություններ եւ այս համատեքստում կա համագործակցության մեծ շրջանակ:

Տոնիս Նիրկինը հավելել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական կրթության մակարդակով եւ ուրախ կլիներ, որ այս ուղղությամբ եւս համագործակցություն ծավալվեր:

Նախարար Արշակյանը պատրաստակամություն է հայտնել երկկողմ գործարարական քննարկման շրջանակերում աջակցել հայկական կրթական տեխնոլոգիաների ներդրմանը Էստոնիայում։

Արշակյանը նաեւ առաջարկել է Էստոնական ստարտափներին՝ օգտվել Հայստանի տեխնոլոգիական նոր միջավայրից եւ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով դուրս գալ միջազգային շուկա:

Իրանի հաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիի  հետ հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Իրանը կարեւոր գործընկեր է կապի ոլորտում համագործակցության զարգացման եւ ինտերնետի տրանզիտի տեսանկյունից՝ դեպի Պարսից ծոցի ավազանի երկրներ, հավելել, որ «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսի ընթացքում շրջայցի ընթացքում այցելել է նաեւ իրանական ստարտափների տաղավար։

Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են թվային փոխակերպումների, ինտերնետ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցության ուղիներ: Մոհամմեդ Հաշիմը ներկայացրել է Աֆղանստանի տեխնոլոգիական ներուժը, էկոհամակարգի, թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված քայլերն ու նպատակները։

Նախարար Արշակյանն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը ինտերնետի տարանցման ենթակառուցվածքների ուղղությամբ, որի շրջանակներում նախատեսվում է Չինաստանը եւ Ասիական երկրները Եվրոպային միացնող գերմայրուղու կառուցում։

Նաեւ քննարկվել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքների՝ Աֆղանստանում կիրառման, տեխնոպարկերի եւ ինժեներական քաղաքի ստեղծման ինչպես նաեւ կրթական կենտրոնների ստեղծման շուրջ։ Քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ