News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին:

Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների ներպետական և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին հարցադրումները, ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նախարար Պապիկյանն առաջարկել է ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգելու և այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ բանակցություններ վարել արտասահմանյան կազմակերպությունների հետ, հասկանալ նրանց՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ ունեցած հետաքրքրությունների շրջանակը, համագործակցության հնարավորությունները:

Նախարարի խոսքով թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախատեսվող առողջացման միջոցառումներն իրականացնելիս անհրաժեշտ է որպես ելակետ չընդունել առկա իրողությունները և ներկայացնել հավակնոտ գաղափարներ:

Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ տրանսպորտի ոլորտի զարգացմանը միտված ռազմավարության մշակման և իրականացման քայլերը շարունակական բնույթ են կրելու և վերջնարդյունքում հանգեցնելու են ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ