News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես ամեն օր հետեւում եմ հայաստանյան լուրերին, որովհետեւ դա ինձ համար շատ կարեւոր թեմա է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Ինձ համար շատ հետաքրքիր էր այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Այժմ էլ տեսնում եմ եւ շարունակում եմ ողջունել այն զարգացումները, որ տեղի են ունենում: Մենք տեսնում ենք, որ տնտեսության աճ կա Հայաստանում, աշխատաշուկան է աճում: Ինձ մոտ տպավորություն է, որ բոլոր թվերը բարելավվում են, ես նայում եմ ու ասում՝ ինչ լավ է: Երկար ժամանակ Հայաստանում այսպիսի բաներ տեղի չէին ունենում: Աշխարհում ոչ բոլոր երկրներն են ի վիճակի այսպիսի փոփոխությունների հասնել:Ես ուրախ եմ, որ դուք ձեր ձեռքը վերցրիք կյանքը, զարգացումները եւ կարողացաք հասնել փոփոխության»,-ասաց նա:

Նա նկատեց, որ միայն ինքը չի, որ այդպես է մտածում. «Երբ ես խոսում եմ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, շատերն են ոգեւորված, շատերը մտածում են հայաստան վերադառնալու մասին, շատերը վերադարձել են:  Ես Հյաստանի ապագայի հետ կապված լիահույս եմ»,-ընդգծեց Թանկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ