News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Johnson & Johnson ընկերությունը պետք է 8 մլրդ դոլար վճարի տղամարդուն, որն ավելի վաղ 680 հազար դոլար փոխհատուցում էր ստացել՝ մեղադրելով ընկերությանն այն բանում, որ չի զգուշացրել Risperdal նեյրոլեպտիկ օգտագործող երիտասարդներին կրծքագեղձերի մեծացման ռիսկի մասին, երեքշաբթի տեղեկացրել են Ֆիլադելֆիայի ատենակալները, փոխանցում է Reuters-ը։

J&J-ը տեղեկացրել է, որ վճարի չափը «չի չափակցվում նախնական փոխհատուցման չափին, եւ ընկերությունը վստահ է, որ այդ որոշումը կչեղարկվի»։ Ընկերությունն ավելացրել է, որ ատենակալներին չեն թողել լսել դեղամիջոցի առավելությունների վկայությունների մասին։ Նիկոլաս Մյուրեյը, ինչպես եւ միավորված գործի մյուս հայցատուները պնդում են, որ իրենց կուրծքը սկսել է մեծանալ այն բանից հետո, երբ նրանց նշանակել են այդ դեղամիջոցը, երբ անչափահաս էին։ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության վարչությունը հավանություն է տվել դեղամիջոցին 1993 թվականի վերջին՝ մեծահասակների շիզոֆրենիայի եւ երկբեւեռ խանգարման բուժման համար։

Հայցը ներկայացնողները հավաստիացնում են, որ J&J-ն չի նախազգուշացրել գինեկոմաստիայի՝ տղամարդկանց կաթնագեղձերի մեծացման ռիսկի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ