News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Եվրամիությանը կոչ է արել Իրանին դատապարտել եւ Թեհրանին պատասխանատվության ենթարկել՝ պնդելով, որ իրանական «Ադրիանա Դարյա» լցանավից նավթը բեռնաթափվել է Սիրիայում, փոխանցում է Reuters-ը:

«AdrianDarya1-ից նավթը բեռնաթափվել է Սիրիայում, ինչն ապացուցում է, որ Իրանը Մեծ Բրիտանիային եւ Ջիբրալթարին խաբել է... ԵՄ անդամները պետք է դատապարտեն այս ակցիան, պահպանեն օրենքի գերակայությունը եւ Իրանին պատասխանատվության ենթարկեն»,- Twitter-ում նշել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ հուլիսին Մեծ Բրիտանիան Ջիբրալթարի ափերին լցանավ էր ձերբակալել: Իշխանությունները նավն ազատ էին արձակել այն բանից հետո, երբ ստացել էին Թեհրանի պաշտոնական գրավոր հավաստիացումն այն մասին, որ նավը 2,1 մլն բարել նավթը Սիրիայում չի բեռնաթափի:

Սակայն սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ լցանավն իր հում նավթը վաճառել է Սիրիային՝ այդ երաշխիքները խախտելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել