News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը, բյուջետային գործընթացների կառավարման վարչության պետի ժ/պ Ռուզաննա Գաբրիելյանը և բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Հեթում Համամճյանը:

Քաղաքացիական հասարակությունից ներկա էին «Թրանսփարենսի ինթերնեյշընլ», Իրավաբանների հայկական ասոցիացիա ու Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Է. Մկրտչյանը իր բացման խոսքում ընդգծել է քաղհասարակություն ներգրավվածության կարևորությունը բյուջետային գործընթացում, ինչպես նաև խոսել է պետական բյուջեի և բյուջեի հաշվետվության պարզեցված (քաղաքացու) տարբերակը առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրների մասին:

Քննարկվել են նաև հանրության համար ՀՀ պետական բյուջեն և բյուջեի հաշվետվությունը հասանելի ու թափանցիկ դարձնելու հետ կապված հարցեր: Ներկայացվել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Բացի այդ, հրապարակել է 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:

«Մեր նպատակը հասարակությանը ծառայելն է, այնպես անել, որ հանրությանը հասկանալի դառնա պետական բյուջեի ծախսերի մասին իրեն հետաքրքրող տեղեկությունները», -ասել է Գայանե Զարգարյանը: Բացի այդ, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կողմից բարձրացված այն հարցին, թե Քաղաքացու բյուջեն և պարզեցված հաշվետվությունը ՀՀ ՖՆ կայքում գտնելը դժվար է, Գայանե Զարգարյանը պատասխանել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը ևս կլուծվի, և այն տեսանելի կլինի կայքի հենց առաջին էջում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի և հաշվետվության ձևաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կեղծ մրցույթ են հայտարարում, հետո իրենց աչքադրած մարդու հետ պայմանագիր կնքում. Պետք է վերացնել սա». Սերգեյ Բագրատյան
Այս արատավոր պրակտիկան պետք է վերացնենք...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Բնապահպանության տեսչական մարմինը 2019-ին իրավապահներին է ուղարկել 820 նյութ. շրջակա միջավայրին վնասը՝ 1.485 մլրդ դրամ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան
Եթե խոսվում է գնումների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու մասին, ապա պետք է սեղանին դրվի այն առաջարկների փաթեթը...
Հայաստանում պետական գնումների համակարգն անհրաժեշտ է համապատասխանեցնել ժամանակի պահանջներին. ֆիննախ
Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդիրներ չեն առաջանա...
Սա թող հաղորդում լինի դատախազության համար, այս ահավոր հանցագործության համար, չպե՞տք է պատժվեն. Նախկին վարչապետ
Հետ են գնացել, 1990 թվականի մակարդակը իջեցրել են: պակաս են գրել, որ տեղ ունենան խաբելու...