News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է լինել սաուդցիների կողքին, եթե նրանք ցանկանում են գտնել տարածաշրջանային խնդիրների լուծումները բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարդկանց սպանելու միջոցով։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգի խնդրանքը, տեղեկացնում է Mehr-ը։

«Իսլամական Հանրապետությունը միշտ հայտարարել է հարեւանների հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար,- նշել է Զարիֆը,- այս առումով ներկայացվել է նախագահ Հասան Ռոհանիի Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը»։

Ավելի վաղ New York Times-ը տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը խնդրել է Իրաքի եւ Պակիստանի առաջնորդներին խոսել Իրանի հետ լարվածությունը նվազեցնելու մասին։ Պարբերականի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը խնդրել է Իրաքի եւ Պակիստանի ղեկավարներին միջամտել սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթագործարանների վրա հարձակումներից հետո։

Սաուդյան Արաբիայի կառավարությունը թերթին տեղեկացրել է, որ Բաղդադը եւ Իսլամաբադն առաջարկել են հանդես գալ որպես միջնորդ բանակցություններում, բայց հերքում էին, որ դա տեղի է ունեցել թագաժառանգի խնդրանքով։

Մինչդեռ Թեհրանը հայտարարել է, որ բաց է Էր Ռիադի հետ բանակցությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ