News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիըր-Կանչելյանին, Ջուդի Չուին եւ տիկին Սփիըրի  աշխատակազմի ղեկավար Ջոշ Կոնոլիին։ Ճաշի ընթացքում Ջեքի Սփիըրն ու Ջուդի Չուն ներկայացրել են Հայաստան այցի մանրամասներն ու պատմել Արցախից ստացած տպավորությունները։

Ջուդի Չուն նշել է, որ իսկապես տպավորված է Արցախով։

«Այն շատ գեղեցիկ, շատ խաղաղ վայր է»,- ասել է տիկին Չուն։ Տիկին Սփիըրին էլ հիացրել է ոչ միայն Արցախում տիրող խաղաղությունը, այլեւ այնտեղ առկա քաղաքացիական մտքի բարձր մակարդակը։ «Ես շատ տպավորված եմ այս այցով, Արցախ այցելությամբ եւ իսկապես պետք է հարգել Արցախի խաղաղասիրությունը, ձեռքբերումները, որ ունեցել է այս ժամանակահատվածում»,- ասել է տիկին Սփիըրը՝ հավելելով, որ Վաշինգտոն վերադառնալով շարունակելու են իրենց գործունեությամբ նպաստել Արցախի զարգացմանն ու խաղաղության պահպանմանը։

«Շատ շնորհակալ եմ այս հանդիպման, Արցախ կատարած Ձեր այցի համար։ Իսկապես, դուք իրավացի եք, Արցախը զարմանալի գեղեցիկ վայր է, եւ Ստեփանակերտն ամենախաղաղ վայրն է։ Ես հենց այսօր էլ Ֆեյսբուքի իմ էջում գրառում էի կատարել, որ պետք է Երեւանում ծրագրավորած հանդիպումները ավարտելուց հետո մեկնեմ Արցախ, քանի որ այնտեղ կա խաղաղություն»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախն իր տեսակով յուրահատուկ է։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ տարածաշրջանում։ Խաղաղությունը մեզ համար շատ կարեւոր արժեք է»,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան տիկին Չուն շեշտել է, որ խաղաղությունն  իսկապես ամենակարեւորն է։

Վերջինիս խնդրանքով Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը։ ‹‹Սա մարդասիրական, խաղաղասիրական արշավ է։ Այն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն։ Այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Արցախյան հակամարտությունը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մի օր Արցախյան հակամարտությունը կարգավորված լինի, նա շարունակելու է այս գործընթացը հանուն աշխարհում խաղաղության հաստատման։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ