News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝  Քորթնին։

Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS-ին տեղեկացրեց, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ  քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։

Նաիրի Սրապիոնյանը հայտնեց, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։

«Արարողությունը կատարել են մեր հոգևորականները, ինձ առաջարկել են՝ համաձայնել եմ լինել կնքահոր դերում, աովորոկան մկրտություն է եղել, մեր եկեղեցական կարգով»,–ասաց մեր զրուցակիցը՝  նշելով, որ Քարդաշյանները պատրաստված էին եկել մկրտությանը,  իրենց հետ բերել էին խաչեր։

Ավելի վաղ  NEWS.am STYLE-ը գրել է, որ հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերն իրենց երեխաների հետ այցելել են  Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ մկրտել են երեխաներին։

NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Չիկագոյին տվել են Աշխեն անունը, իսկ Սեյնթին՝ Գրիգոր։

Հիշեցնենք, որ Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ