News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմտահայերենը պահպանելու ուղղությամբ լուրջ քայլեր պետք է արվեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Իմ ընկեր Վահե Բերբերյանը տարիներ առաջ Պորտուգալիայում գտնվող «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ որոշակի գործունեություն են ծավալել արեւմտահայերենը որպես լեզու պահպանելու համար:

Դա հետաքրքիր թեմա է, այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք պետք է իրականացնել»,-ասաց նա:

Թանկյանը համաձայնեց, որ լեզվի պահպանման համար կարելի է զվարճալի հաղորդումներ անել արեւմտահայերով: Նա նաեւ կատարեց. «Օրինակ կարելի է Լիբանանի մաֆիայի մասին հայկական նյութ անել, ֆիլմ նկարել, գուցե դա մեզ կօգնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ